Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական. Գևորգ Պետրոսյանը՝ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

13:37 • 19.05.19

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. 

«Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը:

Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում...

Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական...

Փաշինյանը նախանձելի վիճակում չէ...

Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդն իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։

Սրանից կործանում կես քայլ է...»: