Հանրապետության 63 համայնքում հակակարկտային կայանքներից կատարվել է 23 463 կրակոց

10:59 • 19.05.19

Մայիսի 18-ին հանրապետության 63 համայնքների 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: