Մոսկվայում ձերբակալվել է 2-ամյա երեխային պոլիկլինիկայում լքած մայրը
Մոսկվայում ձերբակալվել է 2-ամյա երեխային պոլիկլինիկայում լքած մայրը: Նա 21 տարեկան է, աղջնակի հորից բաժանվել է և որոշել է «դասավորել» անձնական կյանքը, իսկ երեխան նրան խանգարել է: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ձերբակալվել է նաև նրա նոր ընկերը` 27-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունը պարզել է, որ Մարիա Ռուդնիկովան Ռուսաստան է եկել Ուկրաինայի Վիննիցայի շրջանից: Երեխային թողել է Մոսկվայի պոլիկլինիկաներից մեկում և սառնասրտորեն հեռացել: Սոցիալական ցանցերում հայտնված փոքրիկի նկարը ճանաչել են տատիկները, ովքեր էլ դիմել են ոստիկանություն:
Նշվում է, որ փոքրիկն այժմ գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Երեխայի մայրն ասել է, որ աղջկան մանկատուն չի տարել, քանի որ այդ «տարբերակի» մասին չէր մտածել: Հարուցվել է քրեական գործ:










