SSJ-100 ինքնաթիռի Ուլյանովսկ-Մոսկվա թռիչքն ընդհատվել է
«Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի` Ուլյանովսկ-Մոսկվա թռիչքն ընդհատվել է հիդրավլիկ համակարգի խափանման պատճառով: Օդանավը թռիչքն ընդհատել է 55 կմ/ժ արագության ժամանակ` վթարային համակարգի ազդանշանի միանալուց հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ուղևորները հրաժարվում են մեկնել Sukhoi Superjet 100 ինքնաթիռով: «Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է, որ իսկապես տեխնիկական խնդիրներ են ծագել և հայտնել է, որ ուղևորները կմեկնեն առավոտյան` Airbus 320 ինքնաթիռով: Նրանց տրամադրվում է անհրաժեշտ ամեն բան` ավիաընկերության կանոնակարգերին և չափորոշիչներին համապատասխան:










