Ուկրաինայում կայծակի հարվածից երկու մարդ է մահացել
Ուկրաինայի Չեռնովիցկի շրջանում կայծակի հարվածից երկու տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ին` արոտավայրում:
Աղբյուրը հայտնում է, որ 47-ամյա և 61-ամյա տղամարդիկ անասուններին արոտավայր էին դուրս բերել, երբ սկսվել է ամպրոպ և հորդառատ անձրև: Կայծակի հարվածներից մեկը դիպել է նրանց` դառնալով մահվան պատճառ: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում:










