Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնի դատարան
Լուսանկարները՝ armtimes.com-ի
Առավոտյան ժամը 8:30-ից փակ են ՀՀ դատարանների մուտքերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև երեկ հայտարարել էր, որ ինքը մնալու է կառավարության շենքում և օնլայն ռեժիմով է հետևելու դատարանների արգելափակմանը, սակայն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:
«Ներողություն եմ խնդրում, որ այսօր բոլորին չեմ կարող այցելել: Հո չե՞ք թրջվել»,- ասաց վարչապետը հավաքվածներին: Նա նաև չպատասխանեց լրագրողների հարցերին՝ հիշեցնելով, որ ժամը 12:00-ին ուղիղ եթերում հայտարարություն է անելու:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել այսօր՝ ժամը 08.30-ից, արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:











