Տաջիկստանի գաղութներից մեկում կալանավորները պատանդ են վերցրել անվտանգության աշխատողներին. կա 29 զոհ

10:53 • 20.05.19

Տաջիկստանի արևմտյան հատվածում գտնվող խիստ ռեժիմի գաղութում անցած կիրակի ապստամբություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրանցվել է 29 զոհ:

Ինչպես նշում է ria.ru-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի իշխանություններին, նրանցից 8-ին սպանել են իրենք կալանավորները: Զոհերի մեջ կա  անվտանգության ծառայության երեք աշխատակից:

Անկարգությունները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտված կալանավորները:

Հայտնի է, որ կիրակի երեկոյան մոտ երեսուն կալանավոր, զինված դանակներով և այլ սուր գործիքներով, պատանդ են վերցրել hսկիչներին, որոնց ավելի ուշ սպանել են:

Այնուհետև հենց կալանավորների մեջ զինված բախումներ են սկսվել, որոնց հետևանքով զոհվել է քսանից ավելի մարդ: