Դատավոր Բալայանին քաշքշել են և արգելել մուտք գործել դատարան

08:48 • 20.05.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին հետևվող քաղաքացիներն արդեն փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ելքերն ու մուտքերը:

Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել դատարան, սակայն քաղաքացիներն քաշքշել են նրան և արգելել նրա մուտքը:

Դատավոր բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է:

Դավիթ Բալայանն ասաց.«Դատարանի շենքի ելքն ու մուտքը փակողները, իրենց մուտքը դատարան խոչընդոտողները պատասխանատվության են ենթարկվելու և վերջ»:

Քաղաքացիները ոչ միայն խոչընդոտել են դատավորի մուտքը, այլ նաև նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում:

Այստեղ է գտնվում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։