Վալերիյ Օսիպյանը օգնականը, ով ըստ հրապարակումների՝ կաշառք ստանալու պատճառով հեռացվել էր աշխատանքից, վերակագնվել է աշխատանքի

16:04 • 17.09.19

Տարվա սկզբին Ոստիկանությունում պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվ ուղարկված Գոռ Հակոբյանը, ով համարվում էր Վալերիյ Օսիպյանի օգնականը,  վերականգնվել է աշխատանքի։ Վերականգնման մաիսն լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Նա կադրերի ռեզերվում է եղել, օգոստոսից աշխատում է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունում»,-հայտնեց Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ տարեսկզբին լուր տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել. ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, ով ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի աշխատակազմից:

Tert.am-ի հետ զրույցում Գոռ Հակոբյնաը հերքել էր ձերբակալության մասին լուրերը, նշելով, որ  հրապարակումներն անհիմն են ու կեղծ, իսկ ինքը ձերբակալված չէ: