Ջերմուկի և հարակից համայնքների դասադուլ և գործադուլ անող քաղաքացիների բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման (տեսանյութ)

08:46 • 20.09.19

11:43

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց, որ դասադուլը, գործադուլը ինքնաբուխ է եղել և ոչ մի կոչ չի եղել, որ չկարծեն, թե ուղղորդված է իրականացվում:  Նա նշեց, որ ընտանիքներով պատրաստ են գնալ և թույլ չտալ, որ հանքը շահագործեն:

«Մենք կարող ենք անել դասադուլներ, գործադուլներ, փակել փողոցներ, այսնիքն՝ այն միջոցները կիրառել, որով իրենք իշխանության են եկել, բայց մենք դա չենք անում` տալով ժամանակ, որ հարցը արագ լուծում ստանա»,-ասաց նա:

Բնապահպանը նշեց, որ Ջերմուկ համայնքի բնակիչները Ամուլսարի հարցը դեռևս մեկ ու կես տարի առաջ լուծել են և այս պահին սպասում են, որ կառավարությունը լեգիտիմացնի այդ  որոշումը:  Շիրակ Բունիաթյանը դիմեց երեխաներին և հորդորեց դադարեցնել դասադուլը, աշխատակիցներին՝ դադարեցնել գործադուլը:

Ակցիան ավարտվեց:

10։43

Ջերմուկի, Գնդեվազ գյուղի, հարակից համայնքների բնակիչներն ու դասադուլ անող աշակերտները Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի երթ են իրականացնում Ջերմուկ քաղաքում։




08։46

Գնդեվազ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդություն են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Դպրոցականները դասադուլ են հայտարարել և քիչ անց միանալու են հարակից համայնքների դպրոցների աշակերտներին, որոնք ևս դասադուլ են իրականացնում:

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս Ջերմուկում ընթացող բաց քննարկման ժամանակ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը 10 օրվա ընթացքում քայլեր չձեռնարկի Ամուլսարի շահագործման հարցը դադարեցնելու վերաբերյալ, ապա իրենք կորդեգրեն պայքարի խաղաղ ու ոչ բռնի ձևը, որի մեջ մտնում են գործադուլները, դասադուլները, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, դրա մեջ մտնում են նաև զորահավաքները: