Սինգապուրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

18:35 • 29.09.19

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լի Սյեն Լուն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում։

«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և տղամարդկություն է ցուցաբերել 1915թ. իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է Սինգապուրի վարչապետը։

Ավելի վաղ, տեղի է ունեցել Հայաստանի և Սինգապուրի վարչապետների առանձնազրույցը, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Սյեն Լուն հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսով: