Զելենսկին նախագահական նստավայրում հանդիպել է Թոմ Քրուզի հետ (լուսանկար)
Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով Կիևում է, գրում է tsn.ua-ն:
Ուկրաինայի նախագահը հանդիպել է դերասանի հետ նախագահական նստավայրում, սեպտեմբերի 30-ի երեկոյան:
«Հանդիպման ժամանակ Թոմ Քրուզը հայտնել է Զելենսկուն, որ հետաքրքրված է ուկրաինական տեղանքով՝ իր նոր ֆիլմերից մեկի նկարահանումների համար: Դա նույնպես պատճառ է հանդիսացել, որ հայտնի դերասանն այցելի մեր երկիր»,- գրում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Իր հերթին, Զելենսկին Քրուզին պատմել է կինոոլորտում ունեցած փորձի մասին, ինչպես նաև նշել, որ վերջերս ուկրաինական խորհրդարանն օրենք է ընդունել, որով առավելություններ և փոխհատուցումներ են տրվում օտարերկրյա կինոարտադրողներին:
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ այս օրենքը կխթանի Ուկրաինայում կինոարտադրությունը:
Մինչ այդ, Թոմ Քրուզին նկատել էին Կիևի մետրոյում:
![]()










