Պերուի հարավում ավտոբուսի՝ 100 մետր բարձրությունից անդունդն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի

09:39 • 02.10.19

Պերուի հարավում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, վիրավորներինը՝ 30-ի, գրում է ria.ru-ն՝ Պերուի ուղևորատար և բեռնատար տրանսպորտի վերահսկողության ծառայությանը հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի և 14 տուժածի մասին:

Ավտոբուսն անդունդ է ընկել 100 մետր բարձրությունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կիսպիկանչի նահանգում, որը հայտնի է զբոսաշրջային վայրերով, ինչպիսին է Մաչու Պիկչու հնագույն քաղաքը:

«Գերատեսչության անձնակազմի տվյալների համաձայն՝ զոհվել է 23 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վթարի պատճառների մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: