Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողներն այսօր հանդիպեցին նախագահի հետ․ Տիգրան Աբրահամյան

15:07 • 03.10.19

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հրապարակել է հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողների լուսանկարները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»։

Նշենք, որ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրել է զինծառայողներ Արմեն Բաբայանին, Էմիլ Ներսիսյանին, Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել էր հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: