ԱՄՆ-ում դեռահասը կյանքի գնով պաշտպանել է 5-ամյա քրոջը տուն ներթափանցած հանցագործից

17:24 • 03.10.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 15-ամյա դեռահասը վտանգի է ենթարկել կյանքը` 5-ամյա քրոջը տուն ներթափանցած հանցագործից պաշտպանելու համար, գրում է Newsweek-ը:

Ոստիկանությունը միջադեպի մասին տեղեկացել է միայն ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգից հետո: Իրավապահ մարմինները ձերբակալել են 27-ամյա հանցագործին, որը, ինչպես պարզվել է, նախկինում ևս դատապարտված է եղել ազատազրկման:

Միջադեպից հետո ոստիկանները խուզարկել են մոտակա տները և պարզել, որ տղամարդն արդեն հասցրել էր ներթափանցել հարևան տներից ևս մեկը: Տան խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են սպանված դեռահասի մարմինը:

Իրավապահ մարմինների տվյալներով` տղան փորձել է պաշտպանել տանը գտնվող փոքր քրոջը և հանցագործին նույնիսկ դանակի մի քանի հարված է հասցրել: