Արդարադատության նախարարն իր հարսանիքի քավորին խորհրդական է նշանակել

18:29 • 03.10.19

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին, խորհրդական է նշանակել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է. այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ»,-ասաց նա` հավելելով, որ նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով: