Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրաքի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

15:32 • 03.10.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում, ողջունելով և շնորհավորելով Իրաքի ժողովրդին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Իրաք համագործակցությունից և նշել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործըն­կերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում։