Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ

15:50 • 03.10.19

Ուղերձում Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ, իսկ այսօր զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից մեկն է:

Վարչապետը մեծապես կարևորել է  Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը և նշել, որ այսօր Հայաստանն անցնում է մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում է գործընկերների աջակցությունը:

Ուղերձում Փաշինյանը շեշտել է, որ Գերմանիան ՀՀ-ի հուսալի գործընկերն է և ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը: