Արմավիրում Mercedes ML-ով մի քանի պտույտ շրջվել և հայտնվել է դաշտում. 39–ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com

13:09 • 03.10.19

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Միհրան Վ.-ն իր վարած Mercedes ML430 մակնիշի 10 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը, ում վիրավոր հայտնաբերել են քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից Էջմիածնի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։