Պուտինը նշել է, թե ինչն է 1990-ականներին Ռուսաստանին փրկել քաղաքացիական պատերազմից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբի լիագումար նիստում, նշել է, որ 1990-ականներն ամենածանր տարիներն են եղել երկրի պատմության մեջ:
Ինչպես հաղորդում է kp.ru-ն, Պուտինը նշել է, որ այն տարիներին Ռուսաստանը կանգնած է եղել տնտեսության և անգամ պետության փլուզման եզրին: Նրա խոսքով՝ այդ ամենը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
«Եվ միայն ռուս ժողովրդի և Ռուսաստանի կազմում ընդգրկված այլ ազգերի բացառիկ հայրենասիրության, քաջության, հազվագյուտ համբերության և աշխատասիրության շնորհիվ մեր երկիրը հետ կանգնեց այդ վտանգավոր խնդրից»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն այն տարիներին բախվել է նաև միջազգային ահաբեկչության սպառնալիքին:










