Զինված հարձակում Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակը և ծեծել հարձակվողներին. Shamshyan.com
Հոկտեմբերի 2-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է:
Նաև պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է: Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանող տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:
Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ և ատրճանակը խլել է նրա ձեռքից և այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել և ընկել է: Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին և նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն և գետնին ընկած ընկերոջը տարել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










