Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են միանալ զինված ուժերին

15:24 • 03.10.19

Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլատրել են միանալ զինված ուժերին, հաղորդում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ կանանց թույլ են տվել ծառայել բոլոր տեսակի զորքերում՝ շարքայինից մինչև սերժանտ կոչումներով:

Քաղաքացիական պաշտպանության գործողությունների սաուդյան կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին կառավարության ընդունած որոշումը «ճիշտ ուղղությամբ արված առաջընթաց քայլ» է որակել:

Նրա խոսքով՝ զինված ուժերում կանանց համար «լայն հնարավորություններ» են բացվում: