Ավելի քան 330 կգ. Վանում մեքենայի վառելիքի բաքից թմրանյութերով հարյուրավոր փաթեթներ են դուրս բերվել (տեսանյութ)
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգի ոստիկանությունը պայքար է սկսել թմրանյութերի վաճառքի և օգտագործման դեմ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Պայքարի շրջանակում, Վանի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունն Էմինփաշա թաղամասի Էդրեմի շրջանում հատուկ գործողություն է անցկացրել:
Գործողության արդյունքում խուզարկվել է տուն, որտեղ գտնվող անձանցից մեկի պայուսակից և բակում գտնվող մեքենայի վառելիքի բաքից գտնվել է 643 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 331 կիլոգրամ 160 գրամ քաշով:
Կասկածյալները 6-ն են, որոնք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:
![]()










