Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

21:32 • 04.10.19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ս․թ․ հոկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման և արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում։