Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:47 • 04.10.19

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ` Արտյոմ Ս., ծնված 1984 թ.), «Opel Astra» (վարորդ` Տիգրան Շ., ծնված 1995 թ.), «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ֆուրման Հ., ծնված 1994 թ.) և «Lexus» (վարորդ՝ Արամայիս Մ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Տիգրան Շ.) և ուղևորները՝ Արա Մ.-ն (ծնված 1989 թ.), Հայկ Խ.-ն (ծնված 1990 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Արտյոմ Ս.) և ուղևորները՝ Լուսինե Ս.-ն (ծնված 1981 թ.), Միշա Ս.-ն (ծնված 2001 թ.) և Զարիկ Ս.-ն (ծնված 1961 թ.), հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: