Արցախի նախագահական նստավայրում տեղի է ունեցել ուսուցիչների պարգևատրման արարողություն

16:40 • 04.10.19

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 4–ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն՝  Ուսուցչի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը շնորհավորել է ներկաներին՝ արժեւորել ուսուցիչների աշխատանքը եւ ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: