84 տարեկան հասակում կյանքից հեռացել է հանրահայտ դերասանուհի Դայան Քերոլը

23:06 • 04.10.19

Ուրբաթ, հոկտեմբերի 4-ին 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է հանրահայտ երգչուհի և դերասանուհի Դայան Քերոլը: Այս մասին գրում է hollywoodreporter.com-ը: Քերոլը Բրոնքս քաղաքից էր,  հանդիսանում էր Թոնի մրցանակի հաղթող, ստացել է նաև օսկար մրցանակը ու մտել կինոյի պատմության մեջ:

Քերոլը մահացել է իր տանը՝ Լոս Անջելեսում երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Այս մասին hollywoodrreporter-ին տված հարցազրույցում ասել է նրա դուստրը՝ պրոդյուսեր և լրագրող Սյուզաննա Քեյը:

Քերոլը հայտնի է «Քլոդին» դրամատիկական ֆիլմում իր գլխավոր դերով՝ որի շնորհիվ  եղել է օսկար մրցանակի թեկնածու «լավագույն կանացի դեր» անվանակարգում:

Բացի այս ամենից Քերոլը ևս 3 անգամ եղել է «ոսկե  գլոբուս» մրցանակի թեկնածու: