Ֆրանսիայում գործընկերներին դանակահարած ոստիկանը մեկուկես տարի առաջ իսլամ էր ընդունել

05:21 • 04.10.19

Փարիզում, ոստիկանական բաժանմունքում, գործընկերների վրա հարձակված իրավապահ մարմնի ներկայացուցիչը մեկուկես տարի առաջ իսլամ էր ընդունել: Այս մասին հայտնում է BFM TV-ն:

Նշվում է, որ 2003 թվականից ոստիկանությունում աշխատող 45-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր գործընկերների վրա: 4 մարդ` երեք տղամարդ և մեկ կին, մահացել էին, ևս մեկը վնասվածքներ էր ստացել: Չարագործ-ոստիկանը տեղում սպանվել էր:

Դեռևս չեն պարզվել վերջինիս արարքի դրդապատճառները: Նշվում է միայն, որ նրա կողմից մինչ միջադեպը տարօրինակ վարքագիծ չէր նկատվել: Ոստիկանները կալանավորել են նրա կնոջը: Հանգամանքները պարզվում են: