Հնդկաստանում նավ է խորտակվել. կա նվազագույնը 7 զոհ

04:04 • 04.10.19

Հնդկաստանի արևելքում նավի խորտակման հետևանքով նվազագույնը 7 հոգի մահացել է, ևս 50-ի ճակատագիրն անհայտ է, նրանց չի հաջողվում գտնել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Times of India-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Մախանանդա գետում, որը գտնվում է Չանչալ քաղաքում: Նավում գտնվել է ավելի քան 70 մարդ: Նախնական տվյալներով` խորտակման պատճառ է հանդիսացել նավում ուղևորների նախատեսվածից շատ լինելը:

«Ներկա պահին գտնվել է 7 մարդու դի: Ավելի քան 50 մարդ համարվում է կորած»,- ասվում է հաղորդագրությունում: Դեպքի վայրում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել: