Փարիզի ոստիկանական բաժանմունքում նախօրեին 4 մարդու սպանած անձը սպանությունից առաջ «ձայներ է լսել». նրա կինը հարցաքննվել է

15:34 • 04.10.19

Փարիզի կենտրոնական ոստիկանական բաժանմունքում նախօրեին 4 մարդու սպանած անձը սպանությունից առաջ՝ գիշերը «ձայներ է լսել»: Այդ մասին, ինչպես հայտնում է BFM TV-ն, ոստիկանությունում հարցաքննության ժամանակ պատմել է մարդասպանի կինը:

Նրա խոսքով՝ ամուսինն արթնացել է նրանից, որ գլխում «ձայներ է լսել», կտրուկ վեր է կացել անկողնուց և սկսել չկապակցված արտահայտություններ ասել: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ կնոջ մոտ լսողության խնդիրներ են առկա, և նա սուրդոթարգմանիչ է աշխատում:

Քննիչները նաև հարցաքննել են մարդասպանի եղբորը, սակայն մանրամասներ չեն ներկայացվում:

Նախնական տեղեկության համաձայն՝ հանցագործի տանն անցկացված խուզարկությունը ոչինչ չի տվել, ինչը թույլ կտար վստահվել, որ նա ծայրահեղական կրոնական գաղափարներ է ունեցել:

Ըստ լրատվամիջոցի՝  մեկուկես տարի առաջ տղամարդն իսլամ է ընդունել:

Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզի կենտրոնական ոստիկանական բաժանմունքում 45-ամյա վարչական աշխատակիցը դանակով հարձակվել էր իր գործընկերների վրա: Հարձակման հետևանքով զոհվել են մի կին և 3 տղամարդ, ոստիկանության ևս մի աշխատակից լուրջ վնասվածքներով տեղափոխվել է ռազմական հոսպիտալ: Հարձակվողը սպանվել է: