98 կողմ, 1 դեմ. ԱԺ–ն ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը
12։23
ԱԺ-ն ամփոփեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագծի քվեարկության արդյունքները, որը հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը. «Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, 98-ը կողմ, 1-ը ՝ դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր է»:
10։01
Ազգային ժողովում երեկ ավարտվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը: Այսօր Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ իր դիրքորոշումը կհայտնի իշխող խմբակցության նախագծի վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հայտնել է, որ ձեռնպահ է մնալու:










