Թուրքիայում ԱՄՆ փոխդեսպանին կանչել են ԱԳՆ Twitter-յան գրառման պատճառով

17:57 • 06.10.19

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի տեղակալին կանչել են ԱԳՆ՝ պայմանավորված Twitter-ում դիվանագիտական ներկայացուցչության գործողություններով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:

«Նրան առաջարկվել է բացատրություն տալ սոցցանցերում դեսպանության երեկվա հաղորդագրության պատճառով»,- մասնավորեցրել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ շաբաթ Անկարայում ԱՄՆ դեսպանությունը «լայքել» է այն գրառումը, որով կոչ էր արվում, որպեսզի թուրքական Ազգային շարժում կուսակցության առաջնորդը հրաժարական տա:

Հաջորդ օրը դիվանագիտական առաքելութունը ներողություն է խնդրել՝ կատարվածը սխալմունք անվանելով: