Սանկտ Պետերբուրգում բլոգերը սելֆի անելիս ընկել է բարձրությունից
Ռուս բլոգերը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել Սանկտ Պետերբուրգում լքված կաթսայատանը սելֆի անելու ոչ հաջող փորձի արդյունքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, 42-ամյա տղամարդը բարձրացել է վեց հարկանի կաթսայատան խողովակի վրա՝ լուսանկարվելու համար: Անհարմար շարժումներ անելու հետևանքով նա ցած է ընկել:
Ընկած բլոգերին հայտնաբերել են անցորդները: Տղամարդու գիտակցությունը տեղն է եղել, և նա ինքն է պատմել բժիշկներին, թե ինչ է իր հետ տեղի ունեցել: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են:










