Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից. Վլադիմիր Կարապետյան

20:07 • 23.10.19

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից, ազատման  պրոցեսն ընթացքի մեջ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով փոխոստիկանապետի աշխատանքից ազատելու մասին վերաբերյալ հարցին:  

«Աշխատանքից ազատումն ընթացքի մեջ է»,- ասաց Կարապետյանը:

Նշենք, որ փոխոստիկանապետին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով:  

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը   2002 թ. ապրիլից ծառայությունը շարունակել է ՀՀ ՆԳՆ իրավական ապահովման վարչությունում` զբաղեցրել է իրավական ակտերի մշակման բաժնի պետի, ապա վարչության պետի տեղակալի, ինքը և իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնները:

2006 թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

24.06.2008-09.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ:

25.05.2009-12.02.2013 թթ. համատեղության կարգով դասավանդել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:

09.12.2011-09.01.2012 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ:

09.01.2012-07.05.2013 թթ.` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ:

07.05.2013 թ. ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. մայիսի 13-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. դեկտեմբերի 1-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: