16-ամյա բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի ելույթների հավաքածուն վերահրատարկվել է ԱՄՆ-ում

23:42 • 10.11.19

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին ամերիկյան գրախանութներում կհայտնվի իր «Փոխել իրավիճակն ամեն պահ» գրքի նոր հրատարակությունը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին Տունբերգը գրել է իր ինստագրամյան էջում: Գրառման համաձայն՝ գրքի նոր հրատարակությունն ավելի շատ ելույթներ է ներառում, քան նախորդը:

Տունբերգն ընդգծել է նաև, որ առաջիկայում սպասվում է գրքի հրատարակումն այլ երկրներում և այլ լեզուներով: Ստեղծագործության վաճառքից ստացված բոլոր միջոցները երիտասարդ ակտիվիստուհին մտադիր է հատկացնել բարեգործությանը: 

2019-ի հունիսին լույս էր տեսել նրա ելույթների անգլալեզու հավաքածուն, ավելի ուշ՝ գերմանալեզու տարբերակը:

16-ամյա բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի ելույթների հավաքածուն վերահրատարկվել է ԱՄՆ-ում