Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

20:13 • 09.12.19

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել է Ռուդոլֆ Ո.-ի (ծնված 1946 թ.) դին: