Ավելի լավ էր անապահով ընտանիքներին օգնեին, որ նրանք էլ զգային՝ տոն է. երևանցիները ամանորյա ծախսերի համար 680,000 դոլարի տրամադրումը շռայլություն են համարում (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ կամ շուրջ 680,000 դոլար:
Tert.am-ը հարցում է իրականացրել հետևյալ հարցադրմամբ. «Արդարացի համարո՞ւմ եք, թե ոչ Երևանի քաղաքապետարանի կողմից Ամանորի համար շուրջ 680,000 դոլարի տրամադրումը»:
Բնակիչների մեծամասնությունը համարում է, որ ծախսերը հնարավոր էր կրճատել և տրամադրել այլ կարիքների համար կամ տրամադրել անապահովներին, որպեսզի նրանք էլ զգային, որ տոն է: Մի մասի կարծիքով՝ ծախսերն արդարացված են:
Մանրամասները՝ տեսանյութում:










