Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր հարազատների հետ. Աննա Հակոբյան
Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և տարածել Նիկոլ Փաշինյանի՝ ամանորյա ծախսերի վերաբերյալ տեսանյութը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է մոտ 680 000 դոլար հատկացվում ամանորյա տոնակատարություններին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ այն միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: անդրադառնալով խոսակցություններին, թե բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է այդքան գումար հատկացվում ամանորյա տոնակատարություններին:










