Բնության համաշխարհային հիմնադրամը 2020 թվականը կհայտարարի կռունկների պաշտպանության տարի
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) 2020 թվականը կհայտարարի կռունկների պահպանության տարի, լրագրողներին հայտնել է WWF-ի ՌԴ Ամուրի մարզի մասնաճյուղի ղեկավար Պյոտր Օսիպովը, գրում է ria.ru-ն:
«Հաջորդ տարի մենք կհայտարարենք կռունկի տարի»,- հայտնել է նա և հավելել, որ կռունկների թվաքանակը տարբեր տարածաշրջաններում տարբեր է. որոշ շրջաններում նրանց թվաքանակը հուսադրող է, մյուսներում՝ նվազում է:
«Անհրաժեշտ է պարզել, թե որն է պատճառը։ Նախնական պատկերացում ունենք… Հայտնի է, թե ինչ սպառնալիքներ կան: Ամենայն հավանականությամբ, այս կապակցությամբ ակտիվորեն կսկսենք աշխատել փետրվարից»,- ասել է Օսիպովը:
Փորձագետը նաև պատմել է, որ հիմնադրամը շարունակում է աջակցել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը:










