Երևանում անցկացվել է Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ (տեսանյութ)
Դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» միջոցառումը:
Ռուս հայտնի շեֆ-խոհարար Անտոն Սալնիկովի գլխավորությամբ ռուս խոհարարները ներկայացրել են ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակները, դրանց բաղադրատոմսերը:
5 օր շարունակ գաստրոնոմիայի սիրահարները հնարավորություն են ունեցել համտեսել ռուսական ամենահամեղ կերակուրները:
Միջոցառմանը ներկա՝ Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցչի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացմանը. «Կցանկանայի ընդգծել նման կազմակերպվող միջոցառումների կարևորությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ, եղբայրական, երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Վստահ եմ, որ ներկա գաստրոնոմիկ շաբաթը կլինի ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար»:










