Ադրբեջանում հրդեհի հետևանքով այրված խանութների տերերը բողոքի ակցիա են անցկացնում (տեսանյութ)
Բաքվի Eurohome շինանյութի շուկայում երեկ բռնկված հրդեհի հետևանքով այրված խանութների տերերը բողոքի ակցիա են անցկացնում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ակցիայի մասնակիցների մի խումբ փակել է Բաքու-Սումգայիթ ճանապարհը և պահանջում է վնասի փոխհատուցում:
Խանութներից մեկի տերը նշել է, որ իրեն հասցվել է 100 000 մանաթի (մոտ 59 000 դոլար) վնաս, և նա ամբողջովին դադարեցրել է առևտրային գործունեությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի 10-ին Բաքվի խոշոր առևտրային կենտրոններից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել էին առևտրային կենտրոնում տեղակայված խանութները:










