Իրանցիները Սիրիայում հսկայական թունել են փորում. հրապարակվել են արբանյակային լուսանկարները. 9 tv (տեսանյութ, լուսանկարներ)

16:32 • 11.12.19

Արբանյակային նկարահանումներով զբաղվող իսրայելական Image Sat Image Sat ընկերությունը հրապարակել է Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Աբու Քամալ քաղաքի մերձակայքում կառուցվող հսկայական թունելի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս մասին տեղեկացնում է 9tv.com իսրայելական ռուսալեզու կայքը:

Աբու Քամալի մերձակայքում գտնվող բազան հայտնի է դարձել նրանով, որ վերջին ժամանակներս այն ռմբակոծվում է անհայտ զինված ուժերի կողմից: Այս իրանական ռազմական ավանը ծառայում է որպես տարանցիկ միջոց Իրանից Իրաքի տարածքով դեպի Սիրիա, և տեսականորեն պետք է օգտագործվեր ինչպես հրթիռային արտադրության համար, այնպես էլ ծառայեր իրաքամետ շիա զինյալների համար որպես մարզատեղի և զինանոց:

Սակայն այս ուղղությամբ պարբերաբար հասցվող ավիահարվածները խախտում են իրանցիների՝  Սիրիայում հուսալի հենակետ ստեղծելու ծրագրերը: Չնայած Իսրայելի նկատմամբ ռազմաշունչ հայտարարություններին՝ իրանցիներն իրական քայլեր չեն ձեռնարկում հրեական պետության դեմ, նույնիսկ ի պատասխան Սիրիայում իրանական կառույցների վերացման: Միևնույն ժամանակ, նրանք չեն հանձնվում և փորձում են կառուցել իրենց ռազմական ավանը:

Այժմ, ըստ նկարների, իրանցիները սկսել են վերգետնյա աշխատանքների փոխարեն ստորգետնյա թունել կառուցել:

Ներկայում թունելի երկարությունը հասնում է մոտ 120 մետրի: Երևացող թունելի առաջին արբանյակային լուսանկարն արվել է հոկտեմբերի սկզբին: Մասնագետների գնահատմամբ՝ թունելի կառուցումը մոտենում է ավարտին: Այնտեղ ամենայն հավանականությամբ կտեղակայվեն հրթիռներ և այլ զինամթերք: