Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. տեղումներ չեն սպասվում, Արարատյան դաշտում մառախուղ կլինի

12:14 • 11.12.19

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Երևանում