Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ լուսանկարներով
Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության ոլորտներում հաղթողները մրցանակը ստացել են Ստոկհոլմում՝ Ֆիլհարմոնիայի դահլիճում: Մեդալները դափնեկիրներին հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը:
Օսլոյում էլ հանձնել են խաղաղության նոբելյան մրցանակը: Այն այս տարի տրվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի համար:
Ստորև հանդիսավոր արարողությունը՝ rbc.ru-ի ֆոտոշարքում.
Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը և Սիլվիա թագուհին
Կառլ Գուստավն Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակը հանձնում է ամերիկացի տնտեսագետ Մայքլ Կրեմերին: Նա իր երկու գործընկերների ՝ Աբհիջիթ Բաներջիի (ԱՄՆ) և Էսթեր Դյուֆլոյի (Ֆրանսիա) հետ պարգևատրվել է աղքատության դեմ պայքարի հարցում լուծում փնտրելու համար:

Աբհիջիթ Բաներջին և Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավը
Ամերիկացի գիտնական Գրեգ Սեմենզան՝ բժշկության ոլորտում մրցանակ ստանալիս
Նա, ինչպես նաև Ուիլյամ Քելինը (ԱՄՆ) և Փիթեր Ռեթքլիֆը (Մեծ Բրիտանիա) պարգևատրվել են թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:

Ջոն Գուդենաֆը (ԱՄՆ) քիմիայի բնագավառի մրցանակակիրն է: Նրան, ճապոնացի Ակիրա Յոշինոյին և բրիտանացի Սթենլի Ուիթինգեմին պարգևատրել են լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար:

Տնտեսագիտության ոլորտի մրցանակակիր Էսթեր Դյուֆլոն

Շվեդիայի արքայադուստր Մադլենը

Քիմիայի ոլորտի մրցանակակիր Ակիրա Յոշինոն կնոջ` Կումիկոյի հետ

2018 թվականի գրականության ոլորտի մրցանակակիր Օլգա Տոկարչուկը
Քանի որ 2018 թվականին այս ոլորտում մրցանակ չի հանձնվել, այն հանձնել են այս տարի:

Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին՝ Օսլոյում Խաղաղության նոբելյան մրցանակը ստանալիս
Նա պարգևատրվել է Էրիթրեայի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը` Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով:










