Ռուսաստանում վարորդին տուգանել են «Սանտա Կլաուսին» մեքենային ամրացված սահնակով ման տալու համար (տեսանյութ)

20:03 • 11.12.19

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանել են վարորդին, որը մեքենային ամրացված սահնակով Ձմեռ պապու հանդերձանքով տղամարդու է ման տվել ճանապարհի երթևեկելի մասով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մայրուղով ընթացքող մեքենայի մասնակցությամբ տեսանյութը սոցցանցում էր հայտնվել երեքշաբթի: Մեքենային պարանով նստատեղի տեսք ունեցող սահնակ է ամրացված եղել: Իսկ սահնակում ամանորյա հանդերձանքով տղամարդ է եղել:  

Տեսանյութին կից գրառում է հրապարակվել. «Ռոստովում Սանտա Կլաուս է նկատվել՝ բավարական եղջերուին ամրացված սահնակում»: 

Ոստիկանության փոխանցմամբ՝ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, քանի որ մարդկանց տեղափոխությունը մեքենայի սրահից դուրս չի թույլատրվում: Նրա նկատմամբ 1000 ռուբլու վարչական տուգանք է սահմանվել: