Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման զոհերի մարմիններն այնքան են խեղված, որ դրանց ինքնությունը չի հաջողվում պարզել (տեսանյութ)
Նորզելանդական Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով վնասվածքներ ստացածներն այն աստիճան ծանր վիճակում են, որ չեն կարողանում խոսել, իսկ ոստիկաններին չի հաջողվում պարզել խեղված դիերի ինքնությունն ու դրանք հանձնել հարազատներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 30 մարդ, զոհվել՝ 6-ը: Նրանց մեջ կան Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Մալայզիայի քաղաքացիներ:
Հոսպիտալացվածներից որոշների մոտ արձանագրվել է մարմնի 90 տոկոսի՝ այդ թվում ներքին օրգանների այրվածք:
Երկրի առողջապահության նախարար Փիթ Ուոթսոնը հայտնել է, որ վիրավորներից ոչ բոլորին կհաջողվի ողջ մնալ:
Հիշեցնենք, որ հրաբուխն անսպասելիորեն ժայթքել էր երկուշաբթի: Ժայթքման պահին խառնարանի տարածքում զբոսաշրջիկներ էին գտնվել:












