Պերուում ավելի քան 2 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ է կալանվել

14:37 • 12.12.19

Պերուում պարեկային նավը կալանել է ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխող սուզանավ: Այս մասին հաղորդում է The Sun Daily-ն:

Պարեկային նավը սուզանավը կալանել է Պերուի հյուսիս-արևմտյան ափամերձ Թալարայից 175 կմ հեռավորության վրա: Գործողության ընթացքում ձերբակալվել է անձնակազմի չորս անդամ` երկու կոլումբացի, մեքսիկացի և էկվադորցի:

Քաղաքային դատախազությունից հայտնել են, որ սուզանավը կմնա նավատորմի տրամադրության տակ՝ մանրազնին ստուգման համար:

Զինվորականների տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ սուզանավը կառուցվել է թմրամաֆիայի միջոցներով և ուղևորվում էր Մեքսիկա: