Անթալիայում եղանակային վտանգի «կարմիր աստիճան» է հայտարարվել
Թուրքական Անթալիա նահանգում հորդառատ անձրևները շարունակվում են, ջրհեղեղի վտանգ կա: Նահանգում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր` «կարմիր աստիճան»: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Անձրևներն սկսվել են դեկտեմբերի 10-ին: Կանխատեսվում է, որ դրանք կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ի երեկո: Տեղումներն ուղեկցվում են քամու ուժգնացմամբ: Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել նահանգի շրջաններից վեցում:
Անթալիայի իշխանությունները բնակիչներին կոչ են արել պահպանել անվտանգության կանոնները և տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:










