Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ, հնարավոր է, քաղցկեղով հիվանդ է

02:57 • 12.12.19

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ, հնարավոր է, իր մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մաշկի քաղցկեղի հավանականություն կա: Ենթարկվել եմ բժշկական հետազոտության: Այնպես չէ, որ դա իմ ցանկությունն է եղել, սակայն բազմաթիվ անգամներ խնդրել են դա անել, և ես հետազոտվել եմ»,- ասել է Բոլսոնարուն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Բոլսոնարուին դանակահարել էին Բրազիլիայի հարավ-արևելքի Ժուիզ դի Ֆորա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ներկայիս նախագահը հիվանդանոցում էր մնացել ավելի քան երեք շաբաթ և երկու վիրահատություն էր տարել: Երրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի վերջին, ևս մեկը` սեպտեմբերին: