Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել. տուժել է 11 մարդ (տեսանյութ)

19:09 • 12.12.19

Հրդեհ է բռնկվել ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա, որը վերանորոգման է կանգնած Մուրմանսկում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններին, միջադեպի հետևանքով 11 մարդ է տուժել, նրանց հոսպիտալացրել են: Եվս երեք մարդու ճակատագիր անհայտ է:

Նշվում է, որ հրդեհը ռազմանավի վրա սկսվել է այսօր առավոտյան իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ: Նավի վրա գտնվող աշխատողներին տարհանել են: